00:00:00

Հունիսի 2-ից համար 12 ավտոբուսային երթուղին կսպասարկվի որոշակի փոփոխությունով. Երևանի քաղաքապետարան

01:00, 02 հունիս 2018

Անհրաժեշտությունից ելնելով՝ ս.թ. հունիսի 2-ից համար 12 ավտոբուսային երթուղին կսպասարկվի որոշակի փոփոխությունով՝ հետևյալ նոր ուղեգծով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ուղեգիծը կլինի հետևյալը՝ Հալաբյան փողոց – Եղվարդի խճուղի – Փիրումյան փողոց – Տիգրան Պետրոսյան փողոց- գյուղ Զովունի: Հետադարձը՝ նույն ուղեգծով: «Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր