Սուրբ Զատիկի տոնակատարությունների ընթացքում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում բարձրացվել է Արցախի դրոշը։ Այս մասին հայտնում է հայտնում է Լիբանանի հայ համայնք ֆեյսբուքյան էջը։
Այս տաճարը քրիստոնեության ամենասուրբ վայրերից մեկն է, որտեղ, ըստ հավատալիքի, տեղի են ունեցել Հիսուս Քրիստոսի խաչելությունը, թաղումն ու հարությունը։
Դրոշի բարձրացումը խորհրդանշում է տոկունություն և հիշողություն՝ սրբազան ավանդույթների ֆոնին։