00:00:00

Համաշխարհային բանկն աջակցում է կրթական բարեփոխումներին

00:20, 02 հունիս 2018

Կրթության բնագավառում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին  ՀԲ Հայաստանի գրասենյակի պատասխանատուները` տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ առկա  համագործակցությունը և շեշտել ծրագրերի շարունակականության անհրաժեշտության մասին: «Շատ կարևորում եմ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպումը, քանի որ տեղյակ եմ, որ համագործակցության արդյունքում կրթության ոլորտում ՀԲ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Նոր կառավարության պայմաններում ակնկալում եմ, որ համագործակցությունը և ստեղծված արդյունքները  կլինեն ավելի ինստիտուցիոնալ»,-նշել է ԱրայիկՀարությունյանը:

Շնորհավորելով Արայիկ Հարությունյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն ներկայացնել է մեր երկրի հետ առաջիկա համագործակցության առաջնահերթությունները: Նրա խոսքով Հայաստանի հետ համագործակցության ընդհանուր ծրագրում կրթության համակարգը թերևս ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Տիկին Բոսութղոն նշել է, որ իրենց նպատակն է պարզել, թե ինչպիսին պետք է լինի  Համաշխարհային բանկի աջակցությունը նախակրթարանից մինչև ցկյանս կրթություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են են նաև բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները: ԿԳ նախարարը կարևորելով բուհերի ապաքաղաքականացման և համալսարանների ակադեմիական ազատությունների ու անկախության հարցը՝ նշել է, որ լրամշակման կենթարկվի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո միայն կներկայացվի խորհրդարան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության առաջնահերթություններին վերաբերվող մի շարք այլ հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր