00:00:00

Տարոն Մարգարյան. «Մեզ համար հպարտություն է, որ ունենք ձեր նման հայեցի կրթված ու բանիմաց սերունդ»

23:14, 01 հունիս 2018

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառումներում լավագույնը ճանաչված աշակերտներին: Ողջունելով պատանիներին և շնորհավորելով տոնի առթիվ, Երևանի քաղաքապետը մաղթել է նրանց  քաջ առողջություն և հաջողություններ ուսման  մեջ: «Մեզ համար հպարտություն է, որ ունենք ձեր նման հայեցի կրթված ու բանիմաց սերունդ: Ես իսկապես ուրախ եմ, որ 2800-ամյա մեր քաղաքի վաղվա իրական տանտերը լինելու է ձեզանից յուրաքանչյուրը և համոզված եմ, որ դուք մեծ պատասխանատվությամբ ու սիրով շարունակելու եք շենացնել Երևանը», - նշել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու ջերմ ընդունելության համար, աշակերտներն էլ վստահեցրել են, որ կանեն հնարավորը, որպեսզի դառնան Հայաստանին ու քաղաքամայր Երևանին արժանի քաղաքացիներ և մասնագետներ:        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր