00:00:00

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածուին ԱԺ կներկայացնի խորհրդակցություններից հետո

22:30, 01 հունիս 2018 Իրավական

Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Գրության մեջ նշվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովը ս. թ. մայիսի 3-ին չընտրեց իմ կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին, ես «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պետք է տասնօրյա ժամկետում առաջադրեի նոր թեկնածու: Ցանկանում եմ տեղեկացնել՝ այդ ժամանակահատվածում ձեռնարկել եմ անհրաժեշտ քայլեր Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնին արժանի թեկնածու ընտրելու և Ազգային ժողով ներկայացնելու ուղղությամբ: Ցավով պետք է նշեմ, որ իմ կողմից առաջադրված թեկնածուն, հաշվի առնելով Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ թեկնածուի ներկայացման ժամանակ հնչած մտահոգությունները, առաջադրման համար սահմանված ժամկետի վերջին օրը հրաժարվեց առաջադրումից, որի արդյունքում նոր թեկնածու առաջադրելու հնարավորություն գործնականում չկար: Կարծում եմ՝ օրենսդիրը նման հնարավոր իրավիճակների առաջացումը հաշվի չէր առել: Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ թեկնածուի ներկայացման ժամանակ հնչած առարկություններն ու մտահոգությունները, թեկնածուի ընտրության ընթացակարգերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնին Սահմանադրությամբ նախատեսված առանցքային լիազորություններն ու առաքելությունը, իմ կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և ինձ ներկայացնելու համար, որոնք ամփոփելով՝ սեղմ ժամկետում Ազգային ժողով կառաջադրեմ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերում, ըստ իս, կան Սահմանադրությանը համապատասխանության խնդիրներ, որոնց պարզման նպատակով, ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, օրերս կդիմեմ Սահմանադրական դատարան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր