00:00:00

Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար

22:02, 01 հունիս 2018 Իրավական

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին եւ եւս երեք անձի այսօր մեղադրանք է առաջադրվել: Այսպիսով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու մասնակցելը): Մյուս 4-ը մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Քիչ անց դատարանում կվիճարկվեն նրանց ձերբակալման որոշումները եւ միաժամանակ կքննարկվեն քննիչի կողմից նրանց կալանավորելու միջնորդությունները: Այս պահին Դավիթ Համբարձումյանի մայրն ու մի խումբ քաղաքացիներ հավաքվել են դատարանի բակում: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը, Կարեն Օհանյանը, Գոռ Խաչատրյանը, Սարգիս Սահակյանը եւ Գեւորգ Համբարձումյանը ձերբակալվել են երեկ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր