00:00:00

Գուցե, այնուամենայնիվ, Ղարաբաղն Ադրբեջան չէ՞, ու դուք հենց այդ ճշմարտությունից եք վախենում. Արցախի ԱԺ պատգամավոր

17:23, 24 մարտ 2026 Լեռնային Ղարաբաղ

Եթե Ղարաբաղը Ադրբեջան է, Արցախի շողքի հետ ինչի՞ եք բոյ տալիս, դիմելով ՔՊ-ականներին՝ գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

«Աշխարհաքաղաքական կենտրոն գիտե՞ք, որ դրա հետ համաձայն չէ, մեծ ռեսուրսներ ունեցող գիտե՞ք, որ ասում է՝ չէ։ Չկան ու չեն լինելու մոտակա տարիներին։ Նույնիսկ նրանք, ովքեր Արցախի հաշվին հարստացել են, հիմա ձեր տակ պառկած են` ձայները կտրած։

Եթե Ալիևը համաձայնել է Երևանը «Իրևան» չասել, պայմանով, որ Արցախի թեման չբարձրաձայնեք, ուրեմն հանգիստ եղեք՝ վլաստը վլաստով է կրիտ լինում։ Ձեր կողմից վլաստ ունեցողներն էլ հենց այդ գծի մեջ են։

Մի ՀԿ-ի ներկայացուցիչ, մի ֆեյսբուքյան օգտատեր, մի լրագրող ինչ ուզում է՝ թող ասի։ Նրա ասածը գլոբալ առումով ո՛չ Նիկոլի, ո՛չ էլ Ալիևի համար նշանակություն չունի։

Բայց մի րոպե… գուցե, այնուամենայնիվ, Ղարաբաղը Ադրբեջան չէ՞, ու դուք հենց այդ ճշմարտությունից եք վախենում։ Գուցե կան ինչ-որ օրենքներ, որոնց դեմ եք դուրս եկել ու արդեն զգում եք դատաստանի հոտը։

Եթե այդպես է, տղերք ու աղջիկներ, ուղիղ ասեք, որովհետև այդ դեպքում փրկություն չկա։ Ինչքան էլ պատերին ձեզ տաք, ինչքան էլ պրեմիաներ ու խլած փողեր բաժանեք, միևնույն է, չեք բավարարվելու։

Ճշմարտության դեմ դուրս գալու և պարտության հետ անխուսափելիորեն բախվելու միտքը ձեզ հանգիստ չի տալու։

Գիշերները տեսնելու եք դա, արթնանալու եք քրտնած, նայելու եք հայելու մեջ ու տեսնելու եք բոլոր նրանց դեմքերը, ովքեր տառապել են ու դեռ տառապելու են այդ ճշմարտության հաղթանակի համար։

Իսկ եթե ճշմարիտ ու ազնիվ եք, ուրեմն հանգիստ եղեք, քանզի թագավորը երբեք չի գոռում, որ ինքը թագավոր է, ճշմարտությունն էլ չի աղաղակում իր մասին, քանզի կա, գոյություն ունի ու բոլորի աչքերի առաջ է...»,- նշել է Աղաբեկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր