Երբ վարչապետը Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված քաղաքացուն ասում է փախածներ, դա պետական քաղաքականություն է, որի մասին խոսում էի, մարդիկ ուշադրություն չէին դարձնում։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականություն է փոխվել և չի ասվում բռնի տեղահանված։ Նրանք ստացել են փախստականի կարգավիճակ և հետևաբար ունեն իրավունքներ դրանից բխող, այդ թվում նաև վերադարձի իրավունք։ Հիմա երեկ վարչապետը, որ գոռգոռում էր արցախցու վրա, պատճառն այն է, որ Ադրբեջանը միջազգային հանրության հետ աշխատանք է տարել, նաև մեր իշխանության են պարտադրել, որ այլևս չպետք է ասվի էթնիկ զտված, չպետք է ասվի, որ բռնի են տեղահանվել, այլ իրենց կամքով են դուրս եկել կամ փախել են, որովհետև Ալիևն ասում է՝ իրենց կամքով գնացել են, ես ի՞նչ անեմ։
Այս կառավարությունը Ադրբեջանից է կառավարվում, և Ադրբեջանից կառավարվելու արդյունք է, որ փոխվել է քաղաքականությունը փոխվել է, արդեն չի ասվելու, որ բռնի տեղահանված է։ Այսինքն երեկ բոլորը կենտրոնացել են վարչապետի պահվածքի, էմոցիաների վրա, բայց դրա սոցիալ հոգեբանությունը կապված է Ադրբեջանից հրահանգներով, որ այլևս մի ասեք էթնիկ զթում կամ բռնի տեղահանված»:
Մանրամասները՝ տեսանյութում.