00:00:00

ՀՔԱՎ: Դատական դեպարտամենտի ներկայացուցիչը դատարանում չժխտեց, որ վերցրել են միայն Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստի մասնակիցների անձնական տվյալները

22:43, 01 հունիս 2018 Իրավական

2018 թ. մայիսի 30-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցի քննությունը: Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով 2018 թ. մարտի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված դատական նիստից առաջ դատական կարգադրիչները, իմանալով, որ  Արթուր Սաքունցը մասնակցելու է վերոնշյալ դատական նիստին, խուզարկել են և վերցրել նրա անձնական տվյալները: Մինչդեռ այլ դատական նիստերի մասնակցող քաղաքացիներին դատական կարգադրիչները չեն խուզարկել: Դատարան ներկայացված հայցով Ա. Սաքունցը նշել է, որ խուզարկության գործընթացն ակնհայտ նվաստացման միտում է ունեցել, և պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Դատական դեպարտամենտի կարգադրիչների գործողությունները: Հայցադիմումին կից ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, որ դատական կարգադրիչները ակնհայտ խտրական վերաբերմունք են ցուցաբերում՝ անձի պաշտոնից ու կարգավիճակից կախված: Մայիսի 30-ին կայացած դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան, պնդեց հայցադիմումում ներկայացված պահանջները: ՀՀ Դատական դեպարտամենտի ներկայացուցիչը չժխտեց, որ միայն ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի մասնակիցների անձնական տվյալներն են վերցրել և հետո ոչնչացրել դրանք, սակայն պնդեց, թե խուզարկել են բոլոր դատական նիստերի մասնակիցներին: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր