Տարածված տեղեկության համաձայն՝ Աջարիայում, Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Շարաբիձեեբի գյուղում իրականացված հատուկ գործողության արդյունքում, «քրեական աշխարհի» հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 80 մարդ, գրում է jnews.ge-ն:
«Ինտերպրեսնյուս»-ի փոխանցմամբ՝ հատուկ գործողության ընթացքում վնասվածք է ստացել 75-ամյա մի կին, որը տեղափոխվել է Բաթումիի միջազգային համալսարանական կլինիկա։ Ենթադրվում է, որ նա ձերբակալվածներից մեկի մայրն է։
Տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ երկու անձ, ովքեր հանդիսանում են եղբայրներ, մինչ ձերբակալվելը վնասվածքներ են հասցրել իրենց։