00:00:00

Որպես վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կարող է տասնապատիկ ավելին անել․ Գառնիկ Դավթյան (Տեսանյութ)

23:06, 11 մարտ 2026 Տեսանյութեր

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը խոսել է ուժեղ տնտեսություն, ուժեղ պետություն ունենալու կարևորության մասին.

«Ուժեղ տնտեսություն՝ հավասար է ուժեղ պետություն։ Ինչպե՞ս եմ սա հիմնավորում։ Առաջինը՝ ուժեղ տնտեսությունը ստեղծում է կայունություն և հասարակական համերաշխություն։ Երբ պետությունը տնտեսապես ուժեղ է, բանակցում է ոչ թե թույլի, այլ ուժեղի դիրքերից։ 

Երկրորդը՝ այսօր Հայաստանը տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրների առաջ է կանգնած,  Փաշինյանի իշխանության տարիներին հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։ Նա հոգ է տանում միայն իր շրջապատի մասին, մինչդեռ հասարակությունը ավելի ու ավելի է բաժանվում։ Այս քաղաքականությունը բերում է անկայունության, սոցիալական անարդարության և երկրի թուլացման։ 

Երրորդը՝ Սամվել Կարապետյանը իրական տնտեսություն ստեղծած մարդ է։ Նա տարիներ շարունակ ներդրումներ է արել Հայաստանում։ Նրա բիզնեսները ստեղծել են հազարավոր աշխատատեղեր տարբեր քաղաքներում և համայնքներում։ Գործարար ծրագրերը օգնել են հազարավոր ընտանիքների և հասարակական համերաշխությանը։

Ի՞նչ կփոխվի Կարապետյանի վարչապետությամբ։ Որպես վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կարող է տասնապատիկ ավելին անել։ Նրա նպատակն է նվազեցնել գործազրկությունը, կրճատել աղքատությունը, ստեղծել նոր աշխատատեղեր երիտասարդների համար, զարգացնել Հայաստանի տնտեսությունը։

Ուժեղ տնտեսություն, ուժեղ պետություն, ուժեղ խաղաղություն։ Եվ այս ամենը՝ միայն Սամվել Կարապետյանի վարչապետությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր