Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ այս կամ այն փուլում ՀՀ-ի տարածքում մխրճվելու վերաբերյալ զավեշտի նոր բարձունքներ է նվաճում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը, որը լուռ համակերպվել է ադրբեջանական օկուպացիայի հետ՝ այն թողնելով զուտ դեմարկացիայի անորոշ գործընթացի բախտին, տարբեր ամբիոններից այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու Հայաստանի տարբեր հատվածներ Ադրբեջանին զիջողն ինքը չէր։
Մեծամտության, պոռոտախոսության և օդում քամի տատանելու անդին պարտված, ծնկի եկած ու խայտառակ եղած փաշինյանական իշխանությունն է»: