00:00:00

Հունիսմեկյան ուրախ միջոցառում «Family Network» ընկերության կողմից (տեսանյութ, լուսանկարներ)

20:58, 01 հունիս 2018

Այսօր՝ հունիսի մեկին, երեխաների պաշտպանության միջազգային օրը հեքիաթային ու գունագեղ էր դարձել շնորհիվ «Family Network» ընկերության: Վաղ առավոտից ընկերության ներկայացուցիչները այցելել են այն բնակավայրեր, որտեղ «Family Network» ընկերությունը հասանելի է։ Ընկերության ներկայացուցիչները դատարկաձեռն չէին այցելել։ Նվերներ եւ անակնկալներ բաժանորդներին եւ նրանց փոքրիկներին։ Հունիսմեկյան տոնական մթնոլորտը պահպանվել է ամբողջ օրվա ընթացքում։ Զուգահեռ նաեւ «Family Network» ընկերության գրասենյակի հարակից բակում կազմակերպվել էր տոնական միջոցառում։ Փոքրիկների սիրելի հեքիաթների հերոսները, գունագեղ փուչիկներն ու բարձր տրամադրությունը մանուկներին տեղափոխել են հեքիաթային աշխարհ, պարգեւելով անհոգ ժպիտներ։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=2ih_cQW4L6c&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր