00:00:00

Յուրաքանչյուր երեխայի ծնունդով ավելի է ամրապնդվում կայուն ընտանիքի հիմքը

19:41, 01 հունիս 2018

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սիրելի՛ երեխաներ և ծնողներ ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ: Յուրաքանչյուր երեխայի ծնունդով ավելի է ամրապնդվում կայուն ընտանիքի հիմքը, ավելի տեսանելի դառնում նրա ապագան և այդ ընտանիքում ավելանում է սերն ու ջերմությունը: Ամեն երեխայի մեջ մի կտոր հայրենիք կա և հենց այդ երեխաների ճակատագրերը հայրենիքի ճակատագրի մի մասնիկն են: Երեխաներն են վաղվա առողջ հասարակության գրավականը, ուրեմն բոլորս պատասխանատվություն ունենք նրանց մեջ սերմանելու բարին, արժանապատվության զգացումն ու գեղեցիկը: Կրկին անգամ շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` բարեմաղթանքներս եմ հղում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մեր փոքրիկ հայրենակիցներին: Թող խաղաղությունն ու հաջողությունը ուղեկցեն Ձեզ ողջ կյանքի ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր