00:00:00

8 տարում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային Սամվել Կարապետյանի կողմից

17:37, 25 փետրվար 2026 Սպորտ

8 տարվա ընթացքում մոտ  12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի հոգածության ներքո հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները միջազգային հարթակներում բազմիցս բարձրացրել են ՀՀ դրոշը՝ Հայաստան բերելով 200-ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Սամվել Կարապետյանի ներդրումը մեծ է նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում։ «Արարատ Արմենիա» թիմը ձեռք է բերվել 2017 թվականին, ինչի արդյունքում նոր շունչ ու որակ է հաղորդվել հայկական ֆուտբոլին։ 2019 թվականին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և դարձել առաջին հայկական թիմը Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

Մինչ այս էլ Կարապետյան ընտանիքը և ազգային բարերարը աջակցել են հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ մեծ գումարներ նվիրաբերելով Հայաստանի հավաքականի խաղացողներին, ինչպես նաև մարզերում, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։

Տեսանյութը՝ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր