00:00:00

Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

18:55, 01 հունիս 2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բերքահավաքիընթացքի վերաբերյալ:

Զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Գյուղնախարարի խոսքով՝ արդեն կատարվել է 1443 հա գարու հունձ, որիմիջին բերքատվությունը կազմել է 21.4 ցենտներ: Զեկուցման համաձայն՝ բերքի մթերման և հացահատիկահավաք կոմբայնների աշխատանքների հետ կապվածխնդիրներ չկան, իսկ հակահրդեհային պայքարի շրջանակներում շուրջօրյա հերթապահության նպատակով շարժական ճամբարների տեղադրմանաշխատանքները սկսված են: Ժ. Միրզոյանը ներկայացրել է նաև գարնանացան աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որ բանջարաբոստանայինմշակաբույսերի հողատարածքների հետ այն կգերազանցի նախորդ տարվա ծավալները:

Բավարար գնահատելով կատարված աշխատանքները՝ պետնախարարը գյուղոլորտի պատասխանատուների և շրջանային վարչակազմերի ղեկավարների հետքննարկել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից գարու գնի սահմանման հարցը: Որոշվել է Արցախի Հանրապետությանտարածքում գտնվող հիմնադրամի մթերման կետերում գարու ընդունման գինը սահմանել 87 դրամ, որի վճարման հիսուն տոկոսը կկատարվի հինգ օրվաընթացքում, իսկ մնացած մասը՝ մինչև նոյեմբերի 1-ը: Այն քաղաքացիները, ովքեր կնախընտրեն բերքը հանձնել հիմնադրամի՝ Երևանում գտնվող պահեստում, 1 կիլոգրամ գարու դիմաց կստանան 105 դրամ՝ վճարման նույն պայմանով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող քաղաքացիներից գարինԱրցախի տարածքում կընդունվի ավելի բարձր՝ 95 դրամ գնով, իսկ Երևանի պահեստում՝ 113 դրամով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի նկատմամբ իրավաբանական անձանց ուքաղաքացիների՝ տարբեր տարիներին ունեցած պարտավորություններից կուտակված շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների հարցը: Պետնախարարը նշել է, որհարցի շուրջ իշխանությունները կայացրել են հունիսի 1-ից դրանք ամբողջությամբ ներելու մասին որոշում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գյուղատնտեսական սեզոնի հետ կապված այլ հարցեր: Ա. Հարությունյանը խորհրդակցության մասնակիցներինհորդորել է շարունակել հետևողական աշխատանքը ինչպես բերքահավաքի պատշաճ կազմակերպման, այնպես էլ մթերման ուղղություններով:

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր