00:00:00

Ոչ արդարացված ծախսեր են եղել․ Էդուարդ Աղաջանյան

18:24, 01 հունիս 2018

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ աշխատակազմի բյուջեն արդյունավետ չէր տնօրինվում: Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ աշխատակազմն իսկապես ուռճացված է եղել, անտրամաբանական ու ոչ արդարացված ծախսեր են եղել: «Խոսքը ծառայողական ավտոմեքենաների քանակության մասին է, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների մասին է: Այն, որ մեր կառավարությունը գործելու է ավելի էֆեկտիվ, դա միանշանակ է: Շուտով դուք կտեղեկանաք ավտոմեքենաների, դիզվառելիքի կտրոնների ծախսերի կրճատման մասին»,- շեշտեց աշխատակազմի ղեկավարը: Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվում է մոտ 110 ծառայողական ավտոմեքենա: «Նախնական մեր հաշվարկներով՝ այս պահին ծառայողական ավտոմեքենաների թիվը 30 տոկոս կրճատման է ենթակա: Այս թվի մեջ չեն մտնում մյուս գերատեսչությունների մեքենաները: Դրանք մենք կուսումնասիրենք: Բենզինի համար տրամադրվող կտրոններն են մեծ ծախս: Մեր թիվը սա չէր կանխատեսում: Այստեղ իսկապես մեծ խնայողությունների տեղ կա: Բենզինի համար շաբաթական 300 լիտր է ծախսվում: Սա շատ մեծ թիվ է: Աշխատակիցները հիմնականում տնից գալիս են աշխատավայր, հիմնական ճանապարհը այստեղ է, և սա որևէ կերպ չի կարող լինել արդարացված»,- շեշտեց նա: Անդրադառնալով գործուղումներին՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ վերանայելու են մոտեցումները: Նա ասաց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցը Աստանա իրականացվել է էկոնոմ կարգի չվերթով, նա գնացել է մենակ, առանց պատվիրակության: «Այս ծախսերը միանշանակ կտրուկ կրճատվելու են»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր