00:00:00

Գերմանիայում անցկացվող աշխարհի գավաթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն առաջին տեղն է զբաղեցրել

22:55, 21 փետրվար 2026 Սպորտ

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի ընթացքում օղակներով վարժության ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը  առաջին տեղն է զբաղեցրել։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:

Հայաստանի ներկայացուցիչը 14.366 միավոր է հավաքել, 2-րդ տեղում է Ադրբեջանը ներկայացնող Նիկիտա Սիմոնովը՝ 14.000 միավորով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ Քեմերոն Նելսոնը՝ 13.866 միավորով։

Այսպիսով, օղակների վարժությունում ոսկե մեդալը բաժին է հասել Հայաստանին, արծաթը՝ Ադրբեջանին, իսկ բրոնզը՝ ԱՄՆ-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր