Փետրվարի 19-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»
Նշվում է, որ Սպիտակի ոլորաններում, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի տարածաշրջանում բուք է։