Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հաճախորդներին իրենց համայնքներում ավելի մոտ լինելու նպատակով: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղ է բացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: «Արտաշատ»-ն Ամերիաբանկի թվով 29-րդ մասնաճյուղն է և առաջինը՝ Արարատի մարզում: Բացման առթիվ «Արտաշատ» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչև 30.06.2026թ․-ը ներառյալ: Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար` • Մեկ Visa Platinum կամ MasterCard Platinum վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի • Անվճար հաշվի բացում՝ ծառայությունների փաթեթով o Ներառում է ՀՀ դրամով և արտարժույթով մեկական հաշիվ, o Classic/Standard վճարային քարտ` առանց 4 տարվա սպասարկման վճարի • Վերաֆինանսավորման նպատակով անգրավ վարկերի տրամադրում՝ 15%-ով o Փաստացի տոկոսադրույքը` 16,08% o Առաջարկը գործում է գրանցված եկամուտ ունենալու դեպքում: Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար` • Բիզնես հաշվի՝ «Ստարտ» և «Պլատինում» փաթեթների տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի • Ինտերնետ բանկինգ/Մոբայլ բանկինգ ծառայության տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի • Visa Business, Mastercard Business, Visa Platinum կամ Visa Platinum Digital Business քարտի տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի • Ընկերության 2 ղեկավարին / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Արտաշատ» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Օգոստոսի 23 փ., 107 հասցեում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 09:30 - 17:00: Ամերիաբանկի մասին Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: