00:00:00

Իրական խաղաղություն՝ նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծումներ. Թաթոյան (տեսանյութ)

23:55, 11 փետրվար 2026 Տեսանյութեր

 

 

Ե՞րբ կարող է խաղաղություն լինել Հայաստանում. ԱՄՆ-ի Յելի համալսարանի իրավունքի դպրոցում նշել եմ, որ իրական խաղաղություն նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Հայաստանի դեպքում դա կլինի այն ժամանակ, երբ
 
ադրբեջանական զինված կազմավորումները դուրս գան և վերջ դնեմ ՀՀ տարածքների օկուպացիային,
 
արցախցիների բնական իրավունքները վերականգնվեն,
 
գերիներն ազատ արձակվեն։
 
Խաղաղություն նշանակում է նաև թշնամանքի վերացում, պետական մակարդակով ոչ թե թշնամանքի պետական քարոզ հայերի նկատմամբ, այլ իրական խաղաղություն` առանց զավթողական սպառնալիքների ու ատելության»,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր