00:00:00

Նոր մանրամասներ՝ Սևանում տեղի ունեցած դաժան սպանությունից. սպանվածը, ով նոր էր ամուսնացել ու սպասում էին առաջնեկի, մենեջեր էր

16:55, 01 հունիս 2018 Իրավական

SHASHYAN.com-ի տեղեկություններով՝  Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են երեկ՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանվածի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Մարտիրոսյանն էր, ով գլխի շրջանում ջնջխված վերքերով հայտնաբերվել էր Սևանի թերակղզու տարածքում դեպի «Սևանի կառավարական ամառանոց» տանող ճանապարհին, իր անվամբ հաշվառված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Գյումրի քաղաքի «Կրիստալ Ալկո» ԱՁ-ում՝ որպես մենեջեր։ Նա վերջերս էր ամուսնացել և սպասում էին իրենց առաջնեկին։ Ժ. Մարտիրոսյանը թե ծննդավայրում, թե հարազատների ու թե աշխատանքային ընկերների շրջապատում եղել է ընտանիքին նվիրված, հոգատար ամուսին ու ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մենեջերի աշխատանքին զուգահեռ երբեմն ավտոմեքենան օգտագործում էր որպես տաքսի։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սևանի թերակղզում՝ ճանապարհին, ВАЗ 2107 մակնիշի 35 QN 445 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդու դի կա։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր