00:00:00

TRIPP-ը որևէ կերպ չի կարգավորում ՀՀ ապաշարջափակման հարցը. Խաչատրյան

16:18, 09 փետրվար 2026 Քաղաքականություն

TRIPP-ը որևէ կերպ չի կարգավորում Հայաստանի ապաշրջափակման հարցը. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, օգոստոսի 8-ի փաստաթղթում նշված էր, որ Հայաստանը կստանա փոխադարձ առավելություն։ «Դա ամեն ինչ է՝ ապաշրջափակումից բացի, դրա համար առնվազն պետք է գործի Երասխ-Նախիջևան սահմանը երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով, ինչպես նաև Իջևանից դեպի Ղազախ գնացող ճանապարհը»,– ասաց նա։

Պատգամավորի խոսքով, բացի դա, եթե TRIPP-ով անցնեն էներգետիկ ենթակառուցվածքները, ապա նման փոխադարձության սկզբունքով հնարավոր կլինի հաստատել նաև մյուս հանգույցները։

«Բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները կվախենան Ադրբեջանին նման պահանջ ներկայացնել, փոխարենը ասում են, որ իրենք Ադրբեջանի նկատմամբ տրամադրված են տարբերված մոտեցում ցուցաբերելու առումով, այսինքն՝ թույլ են տալիս, որ Ադրբեջանը իր տարածքով երրորդ երկրների արտադրանք ներմուծի»,- ավելացրեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իրենց պնդումն այն է, որ ամեն ինչ պետք է իրականացվի պաշտպանելով փոխադարձության սկզբունքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր