00:00:00

Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա. ՊՆ

16:19, 01 հունիս 2018

«Հայաստանում «Իմ քայլը» շարժման օրերին արցախա-ադրբեջանկան շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զորքերի կուտակումներն, ըստ ամենայնի, պայմանավորված էին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով: Ես կարծում եմ` դա ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել՝ մեր ներքին գործընթացների հետ կապված»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը: «Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են նաև այն ձևաչափով, որ Ադրբեջանը մտահոգություն ուներ նաև մեր կողմից սադրանքների»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխմանը, ապա ըստ նախարարի՝ նախարարությունը ոչ մի մտահոգություն չունի: «Պաշտպանության նախարարությունը մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած փոփոխություն», – ասաց Դավիթ Տոնոյանը: Նա ընդգծեց` բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ: «Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապետության տարածքն է», – ասաց նա: Հարցին` կարիք չկա՞ իրավիճակի մասին տեղեկացնել ՀԱՊԿ-ին, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր