00:00:00

Իմ նպատակը մարզում հեղինակություն դառնալը չէ․ նորանշանակ մարզպետ

16:05, 01 հունիս 2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր նշանակվելուց հետո լրագրողներին ասաց, որ վարչապետի հետ քննարկել են բոլոր առաջնահերթ քայլերը: «Կառավարման նոր մշակույթ է լինելու՝ բացառապես օրենքով առաջնորդվելու սկզբունքով»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ինչպես է պատրաստվում պայքարել մարզում Գագիկ Ծառուկյանի ազդեցության դեմ, նա արձագանքեց. «Մեր մարզում իմ խնդիրն առաջնահերթ բնակչի վերափոխումնէ ՀՀ հպարտ քաղաքացու: Իսկ տարբեր մասշտաբի գործարարների ու քաղաքացու հարաբերությունները բացառապես կարգավորվելու են օրենքով»: Ռոմանոս Պետրոսյանը չհամաձայնեց, թե ինքը հեղինակություն ստեղծելու խնդիր է ունենալու: «Իմ նպատակը մարզում հեղինակություն դառնալը չէ»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր