00:00:00

Ընդդիմադիր խոշոր բեւեռ է ձեւավորվում․ «Հրապարակ»

08:34, 06 փետրվար 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Ընդդիմադիր ուժերը թեպետ չեն շտապում փակագծեր բացել, սակայն տեւական ժամանակ է՝ ակտիվ քաղաքական կոնսուլտացիաների մեջ են։ Օրինակ, գրեթե կայացած է համարվում Գագիկ Ծառուկյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը: Անգամ տեղեկություններ կան, որ ԱԵ համահիմնադիր Մանե Թանդիլյանն է լինելու ցուցակի առաջին կինը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» միավորման մեջ, ըստ ամենայնի, կլինեն նաեւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներ։

 

Տեղեկություններ կան, որ հնարավոր է նաեւ Արման Թաթոյանի «Միասնության թեւերի» եւ «Հայաքվեի» հետ լինի համագործակցություն․ ներկայում դեռ բանակցություններ են ընթանում։ Իսկ եթե Արթուր Վանեցյանի «Հայրենիքն» էլ միանա այս ուժին, ապա քաղտեխնոլոգները կարծում են, որ շատ ուժեղ խաղացող է դաշտ մտնում:

Ի դեպ, օրերս Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքը մեկի փոխարեն վարչապետի 3 թեկնածու ունի: Նրա կողքին են նաեւ քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, մի խումբ դիվանագետներ, այդ թվում` նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր