00:00:00

Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին․ «Հրապարակ»

08:24, 05 փետրվար 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․  ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին, որը չի առաջադրվել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, ՔՊ վարչությունն ընտրել է ներկուսակցական ընտրությունների հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ Խոսքը փետրվարի 12-15-ը նշանակված պատգամավորության թեկնածուների ընտրությունների մասին է։ Թե ինչու Արշակյանը, որին թույլ չէին տվել մասնակցել ՔՊ համագումարին, քանի որ անդամավճար չէր մուծել, եւ նա վիրավորված որոշել էր չառաջադրվել, պետք է հաշվի ՔՊ ընտրությունների արդյունքները եւ մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը, մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ եւ չանցնի հակառակորդի ճամբարը: Փորձում է բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել եւ պաշտոնի խոստումներով պահել իր մոտ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մեծ բան չէ, բայց Արշակյանին տեսադաշտում պահելու համար բավարար է: Նա հետեւելու է ՔՊ քվեարկության ընթացքին, հաշվելու է ամեն մեկի ձայնը եւ հրապարակելու է արդյունքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր