Պրոդյուսեր, Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, քաղաքական գործիչ Ռուբեն Մխիթարյանը անդրադարձել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստի մի դրվագի՝ ֆեյսբուքյան հետևյալ գրառմամբ. «Երբ դատավորը «քաղաքացի Աջապահյան» դիմելաձևն է որդեգրում իբր պահելով դատական պրոցեսի ընթացքի նորմատիվները մեծ ցանկություն կա իմանալու եկեղեցի մտնելուց ինչպե՞ս է բարևում սրբազաններին: Աստված օգնական քաղաքացի հա՞յր:
Իրեն ո՞վ է պսակել, կամ կնքել, քաղաքացի հա՞յրը:
Ձեր դիմելաձևից, պատվարժան դատարան, ավելի փոքրանում եք հենց դուք, ոչ թե Միքայել սրբազանը: Ամոթ է: Շատ «մելկի» եք, շատ: