00:00:00

ՊԵԿ-ի ու ոստիկանության հետ պետք է խորանանք այդ խնդրի մեջ. Փաշինյան

15:10, 01 հունիս 2018

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետի հորդորով փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հյուսիս-Հարավ մայրուղու մի հատվածում չինական ընկերության հետ կապված խնդրին: «Խնդիրը բավականին խորն է, որքանով մենք կարողացել ենք հասկանալ: Մեզ առաջարկվող լուծումներից մեկն առհասարակ կասեցումն է այդ ընկերության հետ որևէ համագործակցությունը, բայց ես չեմ կարծում՝ դա արդյունավետ լուծում է: Այնտեղ, ես կարծում եմ, որոշակի կոռուպցիոն խնդիրներ նույնպես կան, և պետք է ուսումնասիրվեն, որպեսզի կարողանանք համապարփակ և ընդհանուր պատկերը ստանալ, որովհետև ինքը երկար տարիների պատմություն ունի, ոնց հասկանում եմ: Եվ մանրամասն հենց այդ կոռուպցիոն մասերով պետք է ուսումնասիրենք, և ՊԵԿ-ի ու ոստիկանության հետ պետք է խորանանք այդ խնդրի մեջ»,-զեկուցեց փոխվարչապետը: Նիկոլ Փաշինյանը հորդորեց մաքսիմալ արագ լուծումներ տալ, քանի որ արդեն 2 տարուց ավելի է, որ այդ ճանապարհահատվածում խնդիրներ կան, ինչը նաև զբոսաշրջության զարգացմանն է խոչընդոտում: «Խոսքը Գյումրի-Լանջիկ հատվածին է վերաբերում»,-ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր