00:00:00

Եթե մենք ասում ենք այո, պետք է արագ ասենք. Փաշինյանը՝ «Ռենկո»-ի կողմից Հայաստանում ՋԷԿ-ի կառուցման մասին

14:54, 01 հունիս 2018

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տասն օր առաջ իր հանդիպմանը «ՌԵՆԿՈ» ընկերության ներկայացուցիչների հետ: «Նրանք մտադիր են Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցել, գործընթաց սկսել, և, պայմանավորվածության համաձայն, Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվեր այդ հարցով, ու հիմա մենք ունենք մտահոգություն, թե կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ հանդիպում եղե՞լ է ու եթե այո՝ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Մենք մի քանի աշխատանքային պաշտոնական հանդիպումներ ենք ունեցել ընկերության ներկայացուցիչների հետ , պայմանագիրը հայերեն լեզվով թարգմանված ու դրված է շրջանառության մեջ , խորհրդակցություն ենք անցկացրել նաև էներգետիկայի նախարարության հետ , սպասում ենք էներգետիկայի նախարարության փորձագիտական եզրակացությանը պայմանագրի կապակցությամբ»,-ասաց Արտակ Զեյնալյանը: Նախարարը նշեց, որ եզրակացությունը կտրամադրվի երկուշաբթի օրը: Փաշինյանն ասաց, որ խնդիր ունեն ներդրումային միջավայրը բարելավելու , ըստ այդմ, պետք է արագ գործել: «Եթե մենք ասում ենք այո, պետք է արագ ասենք այո, եթե ասում ենք ոչ, պետք է արագ ասենք ոչ»,-ասաց վարչապետը: Նա խնդրեց շատ արագ լուծել խնդիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր