00:00:00

Նշանակվելուց հետո գնալու եմ բոլոր համայնքներով․ Գարիկ Սարգսյան

14:44, 01 հունիս 2018

Արարատի մարզում հիմնական խնդիրներն ու մարզի ակտիվությունն էլ գյուղմթերքների հետ է կապված: Այս կարծիքին է Արարատի մարզի ապագա մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա նաև Նոր կյանք գյուղի գյուղապետն էր և լրագրողների հետ զրույցում նշեց, որ դժվարությամբ է թողնում այս պաշտոնը: «Նոր կյանքցին թող այս անգամ էլ որոշի, թե ով պիտի լինի իր ղեկավարը»,-ասաց նա: Գարիկ Սարգսյանը նշեց, որ իր կարծիքով՝ մարզպետ ընտրվելու չափանիշը ժողովրդին հասանելի լինելն է, ինքն էլ հասանելի է լինելու: «Նշանակվելուց հետո գնալու եմ բոլոր համայնքներով, այլ ոչ թե նստել իմ աշխատասենյակում ու սպասել, թե երբ են համայնքի բնակիչներն իրենց խնդիրներով գալու մարզպետարան: Մարզպետի աթոռը ծառայելու է միայն ժողովրդի շահերին»,-խոստացավ նա: Վերջինս չշտապես ասել, թե մարզպետարանում արդյոք պիտի լինեն ստուգումներ, թե ոչ, սակայն կոռուպցիան այնտեղ չի ունենալու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր