Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար Բրեդ Քուփերի հետ։
Ըստ թուրքական կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։
Հավելենք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իրանի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին։