00:00:00

Ճապոնիայում ձյան տեղումների պատճառով գրեթե հազար գնացքի երթևեկություն դադարեցվել է

23:32, 26 հունվար 2026 Աշխարհ

Ճապոնական Հոկայդո կղզում գրեթե հազար գնացքի երթևեկություն դադարեցվել է տեղացած առատ ձյան պատճառով, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, հայտնել է JR Hokkaido Railway-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ երկաթուղային օպերատորի՝ չվացուցակի փոփոխությունները հունվարի 25-ին ազդել են 545 գնացքի, իսկ հունվարի 26-ին՝ ևս 405-ի վրա։ Երկու օրվա ընթացքում չեղարկվել կամ ուշացել է 950 գնացք։ Դա ազդել է ավելի քան 140 հազար ուղևորի վրա։ Ուշացումները շարունակվել են մինչև հունվարի 26-ի երեկո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առատ ձյան հետևանքով 56 չվերթի չեղարկման պատճառով հազարավոր մարդիկ գիշերել են Հոկայդո նահանգի Սապորո քաղաքի Շին-Չիտոսե օդանավակայանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր