00:00:00

Ինչ ծրագիր է ներկայացնում Նարեկ Կարապետյանը

20:01, 25 հունվար 2026 Տեսանյութեր

«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանում։ «Մեր հայրենիքում 3 մլն մարդ է ապրում, բայց աշխատատեղ ունի 800 հազարը» ,-խոսելով Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին, ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլերից առաջինն է։

«Մենք ազատելու ենք փոքր բիզնեսը շրջանառության հարկից»,- ասել է նա` շարունակելով ներկայացնել ուժեղ Հայաստանի տեսլականը։ 20 տոկոս էժան դեղորայք, երաշխավորված բերքի մթերում գյուղերում և մատչլի բնակարանային ծրագիր։ Սրանք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հաջորդ քայլերն են։ «Սա է մեր պատկերացրած ուժեղ Հայաստանը ապահով, տանիքը գլխին և տնտեսական դժվարություններից զերծ»,- ամփոփելով խոսքը, շեշտել է Նարեկ Կարապետյանը։ Ա

վան վարչական շրջանում Մարշալ Բաբաջանյան փ. 46, Մարշալ Խուդյակով փ. 163, Ավան, Դուրյան թաղամաս 37 հասցեներում բացվել են «Մեր ձևով» շարժման գրասենյակներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր