Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրուցյ է ունեցել Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարի հետ։ Նա շնորհավորել է Տո Լամին կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները կողմնակցություն են հայտնել երկու երկրների հարաբերությունների զարգացումը շարունակելուն։
Վլադիմիր Պուտինը Տո Լամին հրավիրել է այցելել Ռուսաստան, նշել է Վիետնամի տեղեկատվական գործակալությունը։ Նրա տվյալներով՝ Վիետնամի առաջնորդը, իր հերթին, ՌԴ նախագահին հրավիրել է փոխադարձ այց կատարել առաջիկայում։
Նա հավաստիացրել է, որ Հանոյը Մոսկվան համարում է իր կարեւոր եվրոպական գործընկերը եւ ձգտում է զարգացնել համագործակցությունը, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։