Պակիստանի դատարանը շաբաթ օրը երկու իրավապաշտպան փաստաբանների դատապարտել է 17 տարվա ազատազրկման սոցցանցերում արած հրապարակումների համար, որոնք, իշխանությունների պնդմամբ, թշնամական են եղել պետության եւ նրա անվտանգության ինստիտուտների հանդեպ, տեղեկացրել է Associated Press-ը։
Դատավոր Աֆզալ Մաջոկան դատավճիռը հրապարակել է այն բանից մեկ օր հետո, երբ Զայնաբ Մազարին եւ նրա ամուսինը՝ Խադի Ալի Չատան, ձերբակալվել են Իսլամաբադում, վկայում են դատական փաստաթղթերը։
Զույգը կարճ ժամանակով հանդես է եկել տեսակապով, բայց բոյկոտել է լսումը, ինչը դրդել է դատարանին դատավարությունն ավարտել եւ դատավճիռ կայացնել։ Ընտանիքը եւ բարեկամները դատապարտել ենայդ որոշումը։
Դատավճռում նշվել է, որ վերջին տարիներին Մազարին հրապարակել է մի քանի թվիթներ, որոնցում «ներկայացվել են արգելված բելուջական անջատողական խմբավորման եւ պակիստանյան «Թալիբան» շարժման պլանները»։
Գործը կապված է 2025թ․ օգոստոսին Կիբեռհանցագործությունների հետաքննության գ ազգային ործակալությանը ներկայացված բողոքի հետ, որում պնդվում էր, որ զույգը սոցիալական ցանցերն օգտագործել է պետությունը եւ դրա անվտանգության մարմիններին զրպարտելու համար: Նրանց պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել անցյալ տարվա հոկտեմբերին, եւ նրանք բազմիցս հրաժարվել են դատարան ներկայանալ։
Իր դատավճռում դատավորը մեջբերել է բողոքը, որում պնդվում էր, որ Մազարին «հետեւողականորեն տարածել է խիստ վիրավորական, մոլորեցնող եւ հակապետական կոնտենտ սոցիալական ցանցերում»՝ ամուսնու «ակտիվ համաձայնությամբ»։ Մեղադրող կողմը Մազարիին մեղադրել է նաեւ «թշնամական ահաբեկչական խմբավորումների եւ արգելված կազմակերպությունների ու անհատների շահերին ծառայող տեղեկատվություն տարածելու մեջ»։
Զույգը, որին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել անցյալ տարվա հոկտեմբերին, եւ որը բազմիցս հրաժարվել է դատարան ներկայանալ, հերքել է փոփոխությունը: Միջազգային եւ տեղի իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Մազարիի եւ նրա ամուսնու ձերբակալությունը եւ կոչ են արել անհապաղ ազատ արձակել նրանց:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուրբաթ հայտնել է, որ զույգի կալանավորումը «Պակիստանի իշխանությունների կողմից երկարատեւ ոտնձգությունների եւ սպառնալիքների արշավի հերթական թեժացումն է»։