00:00:00

Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո․ Փաշինյան

14:17, 01 հունիս 2018

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր նիստին անդրադարձավ բարձրավոլտ էլեկտրական ցանցերին: «Հնչել են հայտարարություններ՝ բարձրավոլտ ցանցերի հետ կապված: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո, և մենք պետք է շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք կառավարման մեթոդի մասին, պետք է որոշենք՝ պետական կառավարման է մնում, թե հանձնվում է մասնավոր կառավարման»,-ասաց վարչապետը: Վերջինս նշեց, որ պետք է բացառել, որ մասնվորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչվող որևէ անձնավորություն կամ օֆշորային որևէ անձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր