00:00:00

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 43 տարեկան

04:42, 01 հունիս 2018

Նիկոլ Վովայի Փաշինյանը ծնվել է  1975 թվականի հունիսի մեկին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում։   Փաշինյանը  2018 թվականի մայիսի 8-ից ի վեր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը։  Մասնագիտությամբ լրագրող է։  1999-2012 թվականներին եղել է Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրը։2012 -ի մայիսի վեցից  մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ ՀՀ ԱԺ-ի  պատգամավոր` ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվականին  և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր - Պետրոսյանի  պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով ՀԱԿ կուսակցությանը։ Ռոբերտ Քոչարյանի  և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո ՀԱԿ-ի նախաձեռնությամբ Երեանում սկսվում են  բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների եւ քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10 և վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է: 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։ Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով ԵԼՔ դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի ևԱրամ Սարգսյանի  հետ մեկտեղ։ 2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է Իմ քայլը նախաձեռնությունը  և իր համախոհների հետ միասին Գյումրիից  քայլարշավով ուղևորվում Երեւան։  Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում Հայաստանի պատմության  մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ ՀՀԿ-ի  մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում  և սփյուռքի հայոց գաղթոջախներում։  Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն ԱԺ-ի  հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է ՀՀ 16-րդ վարչապետ։ Ամուսնացած է, ունի չորս զավակ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր