00:00:00

Եվրոպայում մի քանի օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը՝ վատ եղանակի պատճառով

17:03, 13 հունվար 2026 Աշխարհ

Ցուրտ եղանակը և տեղումները երեքշաբթի առավոտյան հանգեցրել են եվրոպական երեք խոշոր օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը, հայտնում է Sky News-ը։

Խոսքը Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների մասին է։

Մասնավորապես, Վիեննայում սառցակալել են թռիչքուղիները, որոնք դեռևս չի հաջողվել մաքրել։ Մի շարք չվերթներ ուղղորդվել են դեպի այլ օդանավակայաններ։

Բացի այդ, ավիատրանսպորտի երթևեկության խափանումները ազդել են նաև Չեխիայի վրա։ Սառցե անձրևի պատճառով Պրահայի օդանավակայանն անցել է սահմանափակ աշխատանքային ռեժիմի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր