00:00:00

National Geographic-ը ճանապարհորդներին է ներկայացրել Հայաստանի հինգ ամենագեղեցիկ վանքերը

22:30, 12 հունվար 2026 Մշակույթ

National Geographic-ը ճանապարհորդներին է ներկայացրել Հայաստանի հինգ ամենագեղեցիկ վանքերը։

Մասնավորապես, հեղինակավոր հեռուստատեսային ցանցը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել այցելել Գեղարդի վանք, Տաթևի վանք, Նորավանք, ինչպես նաև Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։

«Ժայռափոր մատուռներից մինչև բարձրադիր ամրոցներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված այդ վայրերը ճանապարհորդներին հնարավորություն են տալիս ծանոթանալ 17 դարերի ծիսակատարություններին և արհեստներին։

301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունումից ի վեր երկրի վանքերը կենտրոնական դեր են խաղացել նրա կրոնական ավանդույթներում։ Տասնյոթ դար անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված այս վայրերը դարձել են հասարակական կյանքի կարևոր կենտրոններ՝ արտացոլելով և ձևավորելով աշխարհի առաջին քրիստոնյա ազգի մշակույթը»,- գրում է National Geographic-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր