00:00:00

Արտահերթ ընտրություններ՝ առանց ՀՀԿ-ի

03:35, 01 հունիս 2018

«Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների, բայց այն պետք է տեղի ունենա ԱԺ բոլոր քաղաքական ուժերի միջեւ: Սակայն, մենք մինչեւ հիմա որեւէ քննարկման հրավեր չենք ստացել: Մենք ողջունում ենք Փաշինյանի այն միտքը, որ պետք է ընտրություններն անցկացնենք մի քանի մեխանիզմներ փոփոխելով: Նա խոսում է մատնահետքերի մեկ միասնական համակարգի ներդրման մասին, ողջունում ենք»: Այս մասին, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը։ Ինչ  վերաբերում է ռեյտինգային ընտրական համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհամաձայնությանը, ապա Հարությունյանն ասել է․ «Մենք պատրաստ ենք քննարկել նաեւ այս հարցը, թեեւ կարծում ենք, որ սա լավագույն տարբերակն է Հայաստանի համար»։  Դավիթ Հարությունյանը չի մանրամասնել, թե լավագույն համակարգ ասվածը ում է վերաբերում, քաղաքական մյուս ուժերին, թե՞ ՀՀԿ-ին։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինչպես հայտնի է ՀՀԿ-ին մեծաթիվ ձայներ բերեցին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորները, ովքեր օգտագործելով թաղային խուժանի, վարչական ռեսուրսի դերը, եւ որ ամենակարեւորն է փողը կարողացան վերարտադրվել։ Հայաստանում իրավիճակի փոփոխությունը թելադրում է խաղի այլ կանոններ։  Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր առջեւ խնդիր է դրել ազատ, արդար ընտրությունների անցկացնում, որտեղ տեղ չունեն փողն ու վարչական ռեսուրսը։ Ընտրակեղծարարությունը Հայաստանի՝ որպես պետություն զարգանալու հիմնական խոչընդոտն է եղել տարիներ շարունակ։ Հայաստանում իշխանությունները մշտապես կեղծել են ընտրությունները, գնել սեփական ժողովրդի արժանապատվությունը։ Հիմա խնդիր է դրված այդ էջը եւս փակել։ Դավիթ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի կուսակցությունը , չնայած ՀՀԿ-ական որոշ գործիչների այն պնդումների, որ պառակտված չէ իրականությանը չի համապատասխանում։ ՀՀԿ-ն, որը տարիներ շարունակ եղել է երկրում քաղաքական օրակարգ թելադրողը, այսօր հայտնվել է քաղաքական լուսանցքում։ Դատելով ներքաղաքական զարգացումներից չի բացառվում, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն առանց ՀՀԿ-ի։ Ի վերջո կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան  (ՀՀԿ) վաղուց այլեւս իրականություն է: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր