Ռուսաստանը դատապարտել է Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող նավթատար տանկերի առգրավումն ամերիկյան զինուժի կողմից՝ նշելով, որ ԱՄՆ-ն լարվածություն է ստեղծում երկկողմ հարաբերություններում:
Իր հերթին ԱՄՆ-ն պնդել է, որ նավը նավթ էր տեղափոխում Վենեսուելա, Ռուսաստան և Իրան՝ խախտելով Արևմուտքի պատժամիջոցները։ Մինչդեռ, ըստ Մոսկվայի, այս քայլը «կհանգեցնի միայն ռազմական և քաղաքական հետագա լարվածության»:
Պաշտոնական Մոսկվան նաև հավելել է, որ մտահոգված է «սուր միջազգային ճգնաժամային իրավիճակներ առաջացնելու՝ Վաշինգտոնի քայլերով»։
Նշենք նաև, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ռուսական դրոշի ներքո նավարկող անձնակազմը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, ինչը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը որակել է «բացարձակապես անընդունելի»։