00:00:00

Վլադիմիր Հակոբյանի նշանակման մասին տեղեկատվության տարածումը թյուրիմացություն էր. ԱԱԾ մամուլի քարտուղար

03:14, 01 հունիս 2018 Իրավական

ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, թյուրիմացության հետևանք է: Սամսոն Գալստյանը հայտնեց, որ նման նշանակում չի եղել և Վլադիմիր Հակոբյանը պարզապես ԱԱԾ կադրերի տրամադրության տակ է: Առավել վաղ ԱԱԾ-ից ԶԼՄ-ներին հայտնել էին, թե Վլադիմիր Հակոբյանն, ով Սերժ Սարգսյանի օգնականն է եղել, նշանակվել է Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր