Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ այն, որ ՀՀԿ-ն քիչ առաջ հայտարարեց, որ այս պահին որևէ արգելք չեն տեսնում արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու, կապված չէ նրա հետ, որ խմբակցությունից պատգամավորներ հեռացան: «Մենք մնում ենք մեր կարծիքին՝ այս պահին շուտափույթ ընտրություններ անցկացնելու հարց մեր օրակարգում չկա, չկա նաև Փաշինյանի օրակարգում: Այդ պարագայում կառավարությունը պետք է հանդերձ գար խորհրդարանական ուժերին՝ տապալելու կառավարության ծրագիրը, բայց դա չկա»,-այսօր գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ նախկինում էլ է ասել, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի ամիսներ հետո, սակայն ինչպես նախկինում, հիմա ևս ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել կարևորագույն հարցերը քաղաքական գործընկերների հետ, խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը նիստից հետո հայտարարեց, որ ՀՀԿ-ն այս պահին որևէ արգելք չի տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման համար:
Ինչ վերաբերում է Մասիսի քաղաքապետի ձերբակալությանն, ապա Շարմազանովն ասաց, որ կա անմեղության կանխավարկած, որը պետք է հարգել: Նա հիշեցրեց, որ և Քննչական կոմիտեն է հայտարարություն տարածել, և Մասիսի քաղաքապետարանը՝ ասելով, որ իրավական հիմք չկա ձերբակալության մեջ: Նա նշեց, որ միացել է ստորագրույուններին՝ փոխելու քաղաքապետի խափանման միջոցը, իսկ կա քաղաքական ճնշում, թե ոչ, ինքը գտնում է, որ կա:
Շարմազանովը ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացները ևս գնահատում է ռեկտրոի քաղաքական գործունեության արդյունք, ոչ թե որպես պրոֆեսիոնալ աշխատանքի քննադատություն: «Արամ Սիմոնյանը պրեսինգի է ենթարկվում որովհետև ՀՀԿ անդամ է, տեղեկացնեմ, որ ՀՀԿ անդամը պատիվ է»,-նշեց նա:
ԱԱԾ ուսումնասիրությունների մասին էլ ՀՀԿ խոսնակը շեշտեց, որ կա իրավական գործընթաց, ու քանի որ այդ մասին ինֆորմացիա չունի, չի կարող խոսել այդ մասին: