00:00:00

Մենք չենք տեսնում որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ. ՀՀԿ

02:14, 01 հունիս 2018

«Մենք պատրաստ ենք թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, սակայն համարում ենք, որ դրանք պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև. խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Առ այս պահը որևէ առաջարկ մասնակցել այդ քննարկումներին չենք ստացել»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ընդգծեց՝ ՀՀԿ-ն ողջունում է Փաշինյանի այն միտքը, որ ընտրություններում պետք է ներդրվեն մատնահետքերի մեկ միասնական առնցանց միմյանց հետ փոխկապակցված բազա: «Մեկ այլ դրույթ ևս, որ պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը»,-ասաց նա: Իսկ այսպես կոչված բաց ցուցակներով համամասնական ընտրակարագը՝ ռեյտինգայինը ՀՀԿ-ն օգտակար համակարգ է համարում: Հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀԿ-ի այս հայտարարությունը, ՀՀԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Երբ խոսքը վերաբերում է խորհրդարանական բոլոր ուժերին, համակագործակցության եզրեր պետք է փնտրեն բոլորը: Ի՞նչով է պայմանավորված այս մեսիջը, այն թյուրընկալմամբ, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի տապալի ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու արտահերթ ընտրությունները»: Իսկ արտահերթ ընտրություններն էլ, ըստ նրա, պիտի լինեն քննարկումների արդյունքում. «Մենք չենք տեսնում որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ: Մենք հայտարարում ենք, որ մեզ համար փակ հարցեր չկան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր