00:00:00

ՀՀԿ-ն գոտկատեղից ներքև չի հարվածելու

02:06, 01 հունիս 2018

Քիչ առաջ կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողներին ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է վարել նիստը, ինչպես և միշտ: Նիստին մասնակցել է նաև կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: «Նիստը 2 ժամից ավել տևեց, քանի որ քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, կուսակցության ռազմավարությունն ու մարտունակությունը, նաև մեր գնահատականը կառավարության առաջիկա ծրագրի վերաբերյալ»,-ասաց նա: Նա նշեց՝ ՀՀԿ-ն ազգային-պահպանողական կուսկացության է, իր գաղափարախոսության համաձայն շարունակելու է ակտիվ աշխատել: Կառավարության ծրագրի հետ կապված ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն վիժեցնել այն, խոչընդոտելու կառավարության գործունեությունը: «Մենք 5 քայլ ունենք, որոնցում հետքայլ չենք անելու, Արցախի հարց, Ցեղասպանության միջազգային հարց, ԵՏՄՙ բանակ ու անվտանգություն և ազգային արժեքներ: Մնացած հարցերում պատրաստ ենք քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ: Կառավարության ծրագրին մենք կծանոթանանք, բայց մեր քաղաքական գնահատականը հետևյալն է, որ պետք է գնահատական տալ, որ իրականացնի իր քաղաքական գործունեությունը: Ինչպիսի ծրագրով ՀՀԿ-ն կքվեարկի, դա ժամանակն ու քննարկումները ցույց կտան»,-հավելեց Շարմազանովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ տրամաբանական է, որ ծրագիրն ընդունվի ԱԺ-ի կողմից, իսկ ՀՀԿ-ն էլ գոտկատեղից ներքև հարվածներ չի տալու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր