Երևնում կրակոցներ են հնչել՝ վիրավորվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի հայրը։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով Toyota մակնիշի ավտոմեքենա, դռան վրա հայտնաբերվել է մոտ 9 կրակոցի հետք, դրսում էլ՝ կրակված պարկուճներ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Չաղ Ռուստամի» և մեկ այլ քրեական հեղինակություն՝ Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի միջև տեղի էր ունեցել «ռազբորկա», որի արդյունքում վերջինս մահացել էր։