Մեծ քսանյակի (G20) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 30-31-ը՝ ԱՄՆ-ի նախագահության ներքո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։
«ԱՄՆ-ն՝ որպես G20-ի նախագահող, սահմանել է աշխարհի առաջատար տնտեսությունների ֆորումի մասնագիտացված բանակցային մարմինների աշխատանքային կառուցվածքը՝ 2026 թվականի համար։ Ստեղծվել են չորս փորձագիտական ձևաչափեր՝ առևտրի, նորարարությունների, էներգետիկայի և տնտեսական աճի նպատակով իրականացվող ապակարգավորման ուղղություններով», - իր Telegram-ալիքում գրել է նա։ «Տարվա ընթացքում տեղի կունենան հինգ թեմատիկ նախարարական համաժողովներ՝ նշված հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ հոկտեմբերի 30-31-ին», - հստակեցրել է դիվանագետը։
ԱՄՆ-ն G20-ի նախագահությունը ստանձնել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) 2025 թվականի դեկտեմբերի 1-ին՝ 12 ամիս ժամկետով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Քսանյակի» հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականին Ֆլորիդայում։