00:00:00

Վ.Օսիպյանը հանդիպեց քաղաքացիներին. ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ (տեսանյութ)

01:39, 01 հունիս 2018 Իրավական

Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ: Ընդունելությանը քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների և ոստիկանության ծառայողների գործողությունների հետ: Հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, քաղաքացիների բարձրացրած խնդիրները մանրամասն քննարկվեցին, որոշները լուծումներ ստացան տեղում, իսկ մնացած բողոքներով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին ընթացք տալու համար: Եղան նաև ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր, որոնց կապակցությամբ տրվեցին պարզաբանումներ և ուղղորդումներ՝ իրավասու մարմիններին դիմելու համար: Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ:     https://www.youtube.com/watch?v=sYemyXTOrH4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր