00:00:00

Աջակցել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնների վերազինմանը

00:26, 01 հունիս 2018 Իրավական

Մայիսի 31-ին ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Իր խոսքում Հովհաննես Քոչարյանը նշեց, որ հանրապետությունում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ ոստիկանության կողմից իրականացվելիք ծրագրային միջոցառման համար մշակված տեխնիկական առաջադրանքները համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին եւ սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացվել կառավարություն։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է ոստիկանության Լոռու, Շիրակի մարզային եւ Երեւան քաղաքի վարչությունների օպերատիվ կառավարման կենտրոնների վերազինում։ Նշվեց, որ արդեն իրականացվել են օպերատիվ կառավարման կենտրոնների համար նախատեսված շինարարարական ծախսերի հաշվարկները, ավարտվել է գնման գործընթացը, սկսվել են շինարարական աշխատանքները։ Միեւնույն ժամանակ՝ առաջարկվեց հնարավորության դեպքում աջակցել արդեն իսկ մշակված տեխնիկական առաջադրանքում ծրագրային որոշ փոփոխությունների հարցում։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները վստահեցրին, որ կուսումնասիրեն ներկայացված առաջարկները եւ կփորձեն միջոցներ ձեռնարկել դրանց համատեղ կենսագործման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր